«Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում».Վահան Բաբայան

 

Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավանդությունը Լյուդովիկոս XIV-ին է վերագրել «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Այնքան է մեծացել նրա անձի պաշտամունքը Ֆրանսիայում,որ ինքը իրեն համեմատել է պետության հետ:

Հայաստանի և Արցախի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը ես եմ. Փաշինյանը այսօր ասել է ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում :

Շատ վատ է և անհեռանկարային,որ բոլորին «վարչապետ» հռչակող պոպուլիստը ապագան պատրաստվում է միայնակ կերտել:Շատ վատ է,որ նա իրեն իրավունք է վերապահում Արցախի անունից Արցախի ապագան կերտել,շատ վատ է,որ Հայաստանի ժողովուրդը դեռ համակերպվում է մեր օրերի ինքնահռչակ
«թագավորի» ինքնակոչ քայլերի հետ:
Որոշողը լինելու է ժողովուրդը և ոչ թե որևէ անձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ Լյուդովիկոս XIV-ի կառավարումը ավարտվել է Ռիովիկյան պայմանագրով` Ֆրանսիան զրկվել է բոլոր գրաված տարածքներից՝ բացի Էլզասից ու Ֆրանշ-Կոնտեից: Շարունակվող պատերազմները հետագայում ավելի են թուլացրել Ֆրանսիան (տվել է 3 մլն զոհ), և «Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի» ավարտին երկիրը հայտնըվել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով