«Ուրեմն մեկ օրինակով քայլ առ քայլ բացատրեմ ինչպես է աշխատում Սորոսի գործակալական ցանցը».Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուրեմն մեկ օրինակով քայլ առ քայլ բացատրեմ ինչպես է աշխատում Սորոսի գործակալական ցանցը:
1. Հունվարի 7-ին Արթուր Սաքունցը խաղաղասիրության քարոզի համար Սորոսից ստանում է 130 հազար դոլար:
2. Նույն օրը` հունվարի 7-ին, կապույտ մազերով Ասյա Խաչատրյանը հրապարակում է Ադրբեջանի դրոշի հետ իր լուսանկարը:
3. Հունվարի 8-ին հանրությունը թքում մրում է Ասյա Խաչատրյանին:
4. Հունվարի 8-ին Ասյայի պաշտպանությանը լծվում է սորոսական ողջ ցանցը: Դանիել Իոաննիսյանը հրապարակային ստում է, որ Ասյան 18 ամյա մի աղջնակ է ով ամբողջ կյանքում միայն օգուտ է տվել պետությանը:
5. Ես հրապարակային հիմնավորում եմ, որ դա սուտ է:
6. Սորոսական Դանիել Իոաննիսյանը ինձ դատի է տալիս, փորձելով լռեցնել ինձ:
7. Ուշադրություն!!! Այս ամենի արդյունքում Արթուր Սաքունցի 130 հազար դոլար գրանտը Սորոսը ավելացնում է ևս 91 հազար դոլարով: Հայաստանում խաղաղության քարոզի համար Սաքունցին տրամադրելով արդեն 221 հազար դոլար:
8. Տիկին Լարիսան Բաց Հասարակության կայքում փակում է Սաքունցի անունը:


#սորոսի_վաստակներ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով