Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից․ «Ժողովուրդ»

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` զինվորները վիճել են, եւ միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստացել, բայց չի մահացել:

Մինչ բանակի բարձրագույն սպայակազմին կհետաքրքրի, թե ինչու մեկը մյուսին հերթ չեն տալիս բանակային այս ողբերգությունները, թերթը նոր մանրամասներ է պարզել Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին ծառից կախված զինվորի՝ նախնական վարկածով` ինքնասպանության գործից:

Թերթին հայտնի է դարձել, որ պարանը, որով Վահան Մուշեղյանը կախվել է ծառից, զորամասին չի պատկանել, գնել են Երեւանի Կոմիտաս փողոցում գտնվող շինանյութի խանութներից մեկից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով