30-40 մարդ իրենք իրենց համար հավաքվել, երկրի խնդիրներից են խոսում

Պեպանյան Արծրունը Ֆեյսբուքյան իր էջում գրում է

30-40 մարդ իրենք իրենց համար հավաքվել, երկրի խնդիրներից են խոսում:
Մի վրա են տվել, մի վրա. էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ հերն ու մեր…
Լսեք, դուք հո հիմար չե՞ք…
Մարդիկ են, հավաքվել են. ձեզ ի՞նչ….
Իրավունք չունե՞ն…

Դուք որ ձեր ընկերների, խոհակիցների հետ հավաքվում եք, հաշիվ տալի՞ս եք ուրիշներին…
Այդ մարդիկ մաքսիմում մի օր գալու են ձեր քվեն ուզեն, դուք էլ եթե դեմ լինեք, կարող եք ասել՝ ետ դարձ, քայլով մարշ:
Այդ դեպքում այս բոլոլայի իմաստը ո՞րն է:

Կանչում են՝ թալանչի են:
Եթե իրենք իրականում թալանչի են, ապա դուք որդ եք, քանի որ այնքան չկաք, որ թալանչիներին բանտ նստեցնեք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու այս խելքով ուզում եք երկիր պահե՞լ:
Հա՞…

Հգ ենթադրյալ կառույցի անդամ չեմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով