Արման Բաբաջանյանը մի գիշերում փակել է իր կայքի դռներն ու դարպասները և, լրագրողներին առանց աշխատավարձի թողնելով, մի գիշերում թռել ԱՄՆ

Լարա Առաքելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է

ՀՀ ԱԺ (անկախ) պատգամավոր Արման Բաբաջանյանի մտերիմներին մի մե՜ծ խնդրանք ունեմ: Երբ զգաք, որ նա հերթական փորձն է անում ազգը վտանգավոր մեկից փրկելու, մի քանի վայրկյանով բռնեք ձեռքը, հորդորեք հիշել այն բոլոր դեպքերը, երբ ինքը փակել է իր կայքի դռներն ու դարպասները և, լրագրողներին առանց աշխատավարձի թողնելով, մի գիշերում թռել ԱՄՆ, իսկ լրագրողներն այդ մասին իմացել են առավոտյան՝ աշխատանքի գնալիս՝ շատ պատահմամբ:

Հ.Գ. Ոմանց լուրջ դեմքով լսել հնարավոր չէ ուղղակի: Տպավորություն է, որ իրենց այս փոքրիկ երկրում ոչ ոք նախկինում չի ճանաչել ու արածների մասին ոչինչ չի հիշում: Ծիծաղելի է, պարոնայք:

Հ.Գ Իմ անունը հոլովվում է հիմա որոշ կայքերում: Մարդիկ կան միլիմետրերով ու մի քանի անգամ նայում են բոլոր եթերներս, որ բռնվելու տեղ գտնեն՝ գիտական հոդված հրապարակելու համար: Տպավորություն է, թե աշխարհը չոփով է ծածկված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ամենաբարձր ՝ վարչապետի մակարդակով ԱԺ ամբիոնից ատելության խոսք ու բռնության սպառնալիք տեղալը նորմալ է, նրա խոսքի մի հատվածը մեջբերելը՝ հանցանք: Բուժվեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով