Daily Archives: 05.11.2019

Փաշինյանը մերժում է 1991թ Արցախի հանրաքվեն

«Զրույց քաղաքացու հետ» սրտաճմլիկ անվանում ստացած ֆեյսբուքյան ուղիղ  եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի շարք անհեթեթությունների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Արցախի Հանրապետությանը վերաբերող մի շատ կարևոր թեմայի: Բառացիորեն նա ասել է հետևյալը. «Որոշումները պետք է կայացվեն համազգային եղանակով, ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել…»: Անկեղծ ասած, ես երբեք առանձնապես հարգանք չեմ տածել Նիկոլ Փաշինյանի հանդեպ՝ թե… Կարդալ ավելին »

Փակ հանդիպմանը ևս մեկ փակ հանդիպում է նախորդել, որը ոչ մի կերպ չի հանրայնացվել. «Փաստ»

«Օրերս ԱԺ-ում փակ հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հանդիպման հյուրերն են եղել ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը եւ այլք։ Այդ հանդիպման ընթացքում… Կարդալ ավելին »

Ավարտվել է շանտաժի եղանակով սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը. գործը դատարանում է

ՀՀ Քննչական Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի… Կարդալ ավելին »

Իշխանություն-եկեղեցի հարաբերությունները՝ հիմա և Սերժ Սարգսյանի ժամանակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին հարցրինք` ինչպե՞ս եք գնահատում իշխանություններ-եկեղեցի հարաբերությունները։ «Նորմալ է, նորմալ. ավելի վատ էլ է եղել, ավելի լավ էլ է եղել, հիմա նորմալ է»: Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչպե՞ս էր։ «Միշտ եղել է լավ, մենք հայրենի իշխանության հետ խնդիրներ չունենք»: Ի դեպ, ուրբաթ օրը եկեղեցու հոգեւոր խորհուրդը պետք… Կարդալ ավելին »

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

N զորամասի զինանոցում նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել… Կարդալ ավելին »

Վթարից հետո պետք է ազատել ճանապարհի երթեւեկելի մասը, հակառակ դեպքում վարորդը կտուգանվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նախագծում նշվում է, որ թե՛ նշված օրենքում, թե՛ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհներին խցանումների վերացման անհրաժեշտությամբ: Այս նախագծի կարգավորումներով փորձ… Կարդալ ավելին »

Իսկ ի՞նչ էր անում Սարհատ Պետրոսյանը կոռուպցիայի «դեմն առնելու» համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի տեքստում պնդում էր, թե հոգնել է կոռումպացված թայֆայականությունից, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնավարման ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել կոռուպցիայի ու անօրինականության «դեմն առնելու» համար։ «Ապօրինի ձեւով մարդկանց ձեռքից վերցված, կարելի է ասել, բռնի ուժով խլված հողերի հարցով մեծ թվով քաղաքացիներ են… Կարդալ ավելին »

Ինչ են խոսել Փաշինյանն ու ՔՊ-ականները 2,5 ժամ․ մանրամասներ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Երեկ վարչապետ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ «Ժողովուրդ» թերթին հաջողվել է մանրամասներ պարզել 2,5 ժամ տեւած այդ դռնփակ հանդիպումից։ Նկատենք, որ ի տարբերություն խմբակցության նիստերի, որտեղ բացակաները մեծաթիվ են լինում, երեկվա հանդիպմանը քիչ բացականեր են եղել, եւ բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս… Կարդալ ավելին »

Բացառիկ մանրամասներ դատավոր Աննա Դանիբեկյանի և մեղադրյալների առերեսումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս շաբաթ կավարտվի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը: Թերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել տուժող դատավորի եւ մեղադրյալների առերեսումից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրգործը քննող դատավոր Դանիբեկյանը երբ այդ օրը ոտքով Շենգավիթի դատարան գնալիս էր եղել, նրան էին մոտեցել… Կարդալ ավելին »

«Թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է

«Ազատության» ռադիոկայանի եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացնելու մասին հարցին՝ նշել է, որ նախարարն ու նախարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն այս հարցում: Ըստ նրա՝ կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը եւ ըստ ոլորտների ձեւավորվում են հանձնախմբեր,… Կարդալ ավելին »