Իշխանություն-եկեղեցի հարաբերությունները՝ հիմա և Սերժ Սարգսյանի ժամանակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին հարցրինք` ինչպե՞ս եք գնահատում իշխանություններ-եկեղեցի հարաբերությունները։ «Նորմալ է, նորմալ. ավելի վատ էլ է եղել, ավելի լավ էլ է եղել, հիմա նորմալ է»:

Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչպե՞ս էր։ «Միշտ եղել է լավ, մենք հայրենի իշխանության հետ խնդիրներ չունենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ուրբաթ օրը եկեղեցու հոգեւոր խորհուրդը պետք է հանդիպեր Արմեն Սարգսյանի հետ, բայց չեն հանդիպել, նրանց այցելել է Արարատ Միրզոյանը։

Խորհրդի անդամ Բագրատ սրբազանն ասաց` նախագահը հիվանդ էր: Մեր տեղեկություններով` ոչ բոլոր անդամներն են հակված եղել հանդիպել Սարգսյանին (ՀՀՇ-ի թեւ համարվողները)»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով