Փակ հանդիպմանը ևս մեկ փակ հանդիպում է նախորդել, որը ոչ մի կերպ չի հանրայնացվել. «Փաստ»

«Օրերս ԱԺ-ում փակ հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Հանդիպման հյուրերն են եղել ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը եւ այլք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ հանդիպման ընթացքում պատգամավորների հետ քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման բաղադրիչներն ու կետերը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ փակ հանդիպումից առաջ մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել կառավարությունում, որը, սակայն, ոչ մի կերպ չի հանրայնացվել։

Նշված հանդիպմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության ախատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀՀ-ում արեւմտյան դրամաշնորհներով գործող որոշ ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները։

Հիմնական քննարկման թեման կապված է եղել կոնվենցիան հանրային դիսկուրսում ճիշտ թեզերով ներկայացնելու ռիսկերի ու առանցքային կետերի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ 2017-ին Հայաստանը «Ստամբուլ յան կոնվենցիան» ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան եւ Լիտվան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով