Վաղը «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մեկ տարի առաջ ինձ և իմ հանրապետական ընկերներից շատերին հորդորում էին, թե մի քննադատեք Փաշինյանին, թողեք՝մարդը աշխատի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր այդ մարդկանցից շատերը մեզ մեղադրում են իշխանությունը Փաշինյանին զիջելու մեջ՝ մոռանալով, որ միակ ուժը, ով չողջունեց «թավշյա» իշխանազավթումը՝ հանրապետականն էր և, բացառությամբ ինձ և իմ մի քանի հանրապետական ընկերների, որևէ մեկը չէր համարձակվում քննադատել Փաշինյանի՝ իզմեր չունեցող ապազգային քաղաքականությունը, իսկ վաղը՝ «հեղափոխականները» պահանջելու են նրա անհապաղ հրաժարականը:

Հ.Գ.
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստական իշխանություն և հեղափոխություններ, այլ ազգային արժեքների վրա պինդ կանգնած պետականամետ քաղաքական համակարգ և էվոլյուցիոն բարեփոխումների համակարգային ծրագիր: Իսկ դրա համար պետք է զերծ մնալ թե՛ հեղափոխություններից և թե՛ պոպուլիզմից ու առաջնորդվել հստակ իզմերով:

Հ.Հ.Գ.
Դրան հասնելու առաջին քայլը՝ պարտադրել անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք պետք է անցնեն գաղափարական, այլ ոչ թե անձնական բանավեճերի պայմաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով