Ժամանակը ցույց տվեց,որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Ժամանակը ցույց տվեց,որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը:

Շատերը կարծում էին,որ էյֆորիկ դրսևորումները լիարժեք կհերիքեն 3-րդ Նախագահին դուրս մղել քաղաքական դաշտից,բայց սխալվեցին Նախագահը ունի այնքան ծանրակշիռ ներկայություն,որ առանց իր մասնակցության և առաջնորդության որևէ այլ անձ չի կարող այսօր հավակնել քաղաքական օլիմպոսում առաջնային դիրք ունենալուն:

Պոպուլիզմին հաջորդելու է պրագմատիզմը և փոշմանած մերժողականները առաջինն են պահանջելու փողոցով իշխանության եկած թիմի հրաժարականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանի ծանրակշիռ գործոնի հետ հաշվի չնստելը նշանակում է իրականությունից կտրվել,լինել առնվազն անհեռատես:Ամբողջ իշխանական թիմը այսօր ցնցումների մեջ է Նախագահի ելույթից հետո,իսկ դա դեռ սկիզբն է:

Այդ որ՞ մեղադրանքը հաստատվեց,որ մեղադրում էին Սերժ Սարգսյանին,այո զրո մեղադրանք և անամոթաբար շատերը դեռ շարունակում են զրպարտել և կեղծ լուրերով շարունակում են վայրահաչել մի մարդու մասին,ում մեղսագրվող մեղքերից գոնե մեկը ճիշտ դուրս չեկավ:

Այլ տարբերակ չկա պետք է իշխանությունը ընդունի ժամանակին հրապարակներում հնչեցրած իր կեղծ մեղադրանքները Նախագահի վերաբերյալ և հեռանա առանց ցնցումների և կորուստների,ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով