Սորոսի «ծծկերներն» իրենց «ստնտու մայրիկից» ֆաս-հանձնարարականուվ հարձակումներ են գործում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ

Սորոսի «ծծկերներն» իրենց «ստնտու մայրիկից» ֆաս-հանձնարարականուվ հարձակումներ են գործում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ: Ակտիվիստներով, սորոսի տարատեսակ վաստակներով, այդ ֆոնդով գիրացած հնաբնակներով փորձում են վարկաբեկել նրան և հիմնական խաղաքարտը, որ օգտագործում են, դա այն է, թե երբ հայտարարում ես, որ «Բաց հասարակության հիմնադրամներների»՝ Սորոսի գրասենյակը վտանգավոր է Հայաստանի համար, ապա ինչու՞ պաշտոնավարման ընթացքում չէիր բարձրաձայնում այդ մասին:

Դե արի այս մտածողության ու մակարդակի անձանց բացատրի, որ նա չէր կարող բացահայտ ասել, հանրությանը ներկայացնել դրա վտանգներն ու հնարավոր հետևանքները: Արի բացատրի սԾյոպիկսաֆարյաններին, լևոնինցեստներին, մյուսներին, որ նա զեկուցել է նրան, ում հարկ է, և ով հսկում, ղեկավարում է ուժային կառույցները…
Այլ բան է, որ այդ ղեկավարը, իշխանություններն առհասարակ, ինչ-որ առումով կախյալ են սորոսականներից, պարտական իշխանափոխությանն անմիջական և գործուն օգնությունների համար; Որ ողջ օրենսդիր և գործադիր մարմինները լցված են սորոսական օտարերկրյա գործակալական ցանցով, կադրերով, որոնք մշտապես իրենց ուսման, վերապատրաստման, հասարակական գործունեության ոլորտներով մշտապես գտնվել և գտնվում են այլ պետությունների համապատասխան ծառայությունների տեսադաշտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր կարճ ուղեղով մի դատեք և չփորձեք կեղտոտել, վարկաբեկել սպային, ԱԱԾ գեներալին, որն իր գործունեության բնույթով ի տարբերություն ձեզ պարտավոր էր պահպանել միայն Պետության շահերն ու անվտանգությունը: Իսկ դուք ձեր գործունեությամբ ամեն ինչ անում եք մեր ազգին կոնգլոմերատի, ամորֆ մարմնի վերածելու, հեշտ կառավարելի դարձնելու, պետության բջիջը՝ ընտանիքը քանդելու և այլասերելու ուղղությամբ:

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով