Պողոսների առաջնորդը ԱԺ ի ամբիոնից ելույթ ունեցավ մի զավեշտալի համեմատությամբ

Այսօր պողոսների առաջնորդը ԱԺ ի ամբիոնից ելույթ ունեցավ մի զավեշտալի համեմատությամբ:

Նա սեռափոխությունը համեմատեց սրտի արատով ծնված երեխաների հետ :Նման համեմատություն կարող էր անել միմիայն սրբություն և ընտանեկան արժեքներ չունեցող մարդը:Մարդ ով չունի սկզբունքներ,որևէ տաբու, չունի բարոյական որևէ նորմ:Սորոսի գրանտակեր Արայիկ Հարութունյանի եփած խայտարակ և անբարո «ճաշը»հանրությանը մատուցում էր համեմատելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարված,սեռափոխության վիրահատություն արած մարդուն դժբախտության մեջ գնվող մարդկանց հետ:Այն մարդկաց ովքեր ողջ կյանքում տառապում են ,ապրում են մեծ ցավ :Սրտի բնածին արատները տեսանելի չեն անզեն աչքով: Բայց ահա սեռափոխ եղած մարդուն նույնիսկ երեխաները կարող են տարբերակել `ինչը զարհուրելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման մարդիկ ունեն լրջագույն հոգեկան խնդիրներ,այլ կերպ ասած նրանք չեն գտնվում իրենց կենսաբանական մարմնում:Սա երկրի առաջին դեմքի կողմից պղծության քարոզ է,որը քողարկում է Եռագույնի պաշտպանությամբ:Ըստ նրա `Եռագույնը բացի Մելից ուրիշ մարզիկ չի բարձրացրել:Ըստ նրա հայ ազգը չունի այլ արժանավոր զավակներ`մարզիկներ,գիտնականներ,մտավորակսններ, գրողներ,երաժիշտներ,բժիշկներ,ովքեր բարձր են պահել Եռագույնի պատիվը:Եվ հենց այդ պատճառով ԱԺ – ի ամբիոնից հայտարարում է,որ «էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է»:

Նունե Ներսիսյանի ֆեսյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով