Շնորհակալ եմ ձեզ, Դանիել, «պողոս» եւ «սորոս».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ըստ NED-ի կողմից ֆինանսավորված եւ Դանիել Իոննիսյանի կազմակերպության կողմից պատվիրված սոցհարցման տվյալների, ես ու Սերժ Սարգսյանը մրցում ենք ամենաոչպոպուլյար քաղաքական գործչի առաջին հորիզոնականի համար։

Ինչ մեղքս թաքցնեմ։ Երկար տարիներ լինելով Սերժ Սագսյանի տեղակալը, մշտապես երազել եմ իր հետ որեւէ հարցով ոտք գցել, ու ահա, օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր, զեկույցի հեղինակների շնորհիվ, դա իրականություն դարձավ։

Ուրախությունից անգամ մի կողմ եմ դնում հարցման մեթոդաբանության եւ անցկացման հետ կապված հարցերը։ Ամեն ինչ ներում եմ եւ ուրախ եմ այս հաջողության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դե, տեղակալը միշտ պիտի իր ղեկավարի կողքին լինի:

Շնորհակալ եմ ձեզ, Դանիել, «պողոս» եւ «սորոս»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով