Ու՞մ է ձեռնտու Հայաստանում դիակիզարանների ստեղծումը, մարդկային օրգաններ գողացողներից և հանցագործներից բացի

«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդականորեն ասված «թաղման բյուրո»-ի նորանշանակ «Իմ քայլ»-ական տնօրեն Արման Իսկանդարյանը հայտարարել է, որ 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի: Դրա համար փող կա: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և 2 դիակիզարան բացել: Սակայն ո՞վքեր են ներդնողները, ո՞րտեղից, ի՞նչի համար են կատարում այդ ներդրումը, այդ ի՞նչ տիպի ներդրում է: Նոր բիզնե՞ս, թե՞ մարդասիրական բարեգործություն: Ըստ նույն Արման Իսկանդարյանի՝ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:

Իրականում, Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, որտեղ մեծամասամբ մարդիկ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և մենք չունենք հանգուցյալի մարմինը դիակիզելու ավանդություն: Հայաստանում միգուցե և կան որոշակի անձինք, որոնք ուզում են, որ իրենց հարազատի մարմինը դիակիզեն, սակայն այդպիսի անձինք շատ քիչ են և նրանք գրեթե բոլորն էլ չգիտեն, թե Հայաստանի նման երկրում ինչպիսի ռիսկեր է պարունակում դիակիզումը: Ներկայացնեմ 2 վտանգ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Դիակիզումը հնարավորություն է տալիս թացնելու հանգուցյալի մահվան հանգամանքները: Հանգուցյալի դիակի թաղման դեպքում անգամ տարիներ անց հնարավոր է իրականացնել արտաշիրմում և պարզել մահվան իրական պատճառները, այնինչ դիակիզումից հետո՝ մարմնից մնում է միայն մոխիր և այլևս ոչինչ հնարավոր չի լինում պարզել:

2.Դիակիզումը հնարավորություն է տալիս թաքցնելու դիակից բացակայող այս կամ այն օրգանի բացայկայելու հանգամանքը: Հանգուցյալի դիակի թաղման դեպքում հնարավոր չէ թաքցնել նրա մարմնի արտաքին մասի բացակայության հանգամանքը: Նույնիսկ ամիսներ և տարիներ անց դիակի թաղումը հնարավորություն է տալիս պարզելու, արդյոք առկա էին մարդու մարմնի մասերը և նաև ներքին օրգանները, թե՞ ոչ, այնինչ դիակիզումը հնարավորություն է տալիս թաքցնելու այդ հանգամաները, ինչպես նշեցինք, դիակիզմումից հետո մարմնից մնում է միայն մոխիր: Առավելևս Հայաստանի նման ոչ հարուստ և ոչ շատ զարգացած երկրում, որտեղ հասարակությունը շատ իրավագիտակից և պաշտպանված չէ օրենքով, որտեղ անկախ «Թավշյա հեղափոխություն»-ից, կան մի շարք ապօրինություններ, կա կոռուպցիա, կա մարդու օրգանների և մարմնի մասերի ապօրինի առք ու վաճառքի վտանգ, կան շատ ու շատ մեծ ռիսկեր:

Նույն Արման Իսկանդարյանը նշում է. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»: Այո և հենց այդպես էլ պետք է լիներ: Անկախ նրանից, որ կան ներդնողներ, կա փող, Հայաստանը այլ պետություն է, Ռուսաստանը և առավել ևս Մոսկվան՝ բացարձակապես այլ աշխարհ է, չնայած ամեն տեղն էլ ունի իր ռիսկերն ու խնդիրները: Ավելի լավ է ցանկացողներն իրենց հարազատի մարմինը տանեն արտերկիր, դիակիզեն և հետ բերեն, քան թե Հայաստանի նման ռիսկեր ունեցող երկրում ունենանք դիակիզման գործընթաց: Նույն Արման Իսկանդարյանը նշել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում, որը լկտի սուտ է և խաբեություն: Իրականում դիակիզարան կառուցելը մեծ ծախս է, և ամեն մի դիակ, պատշաճ դիակիզման ենթարկելն էլ իր հերթին, հսկայական վառելանյութի պաշար է պահանջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի շարք Եվրոպական համայնքեր այդ խնդրին բախվելով և իրենց ծախսերը կրճատելու նպատակով, դիակիզարանները միացրել են իրենց բնակավայրերի ջեռուցման մատակարարման համակարգերին, կամ էլ դիակները կիսատ և թերի են այրում: Հուղարկավորության եկեղեցական և նաև ժողովրդական ծեսերն էլ, կատարվում են ամբողջությամբ նույն կերպով, անկախ նրանից թե հանգուցյալի մարմինն են դագաղով թաղում, թե դիակիզված մարմնի աճյունասափորը: Գերեզման կառուցելիս ևս բացարձակապես կապ չունի, թե թաղումը ինչպես է կատարվել՝ ունևորներն էլի սարքելու են մի քանի մետր քառակուսի ունեցող դամբարաններն ու հուշարձանները, իսկ չունևորները՝ 2 մետր քառակուսի հողի վրա լուռ իրենց վիշտն են լալու: Այսքանից մի հետևույթյուն՝ դիակիզումը Հայստանում ձեռնտու է միայն մարդասպան հանցագործներին և դիակներից օրգաններ և մարմնամասեր գողացողներին:

Նույն Արման Իսկանդարյանը հայտարարել է. «Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում»: Այստեղ նա իրավացի է՝ ոչ մի օրենսդրական խոչընդոտ չկա, սակայն որքանո՞վ է մեր ներկայիս օրենսդրությունը համապատասխանում մեր ազգային արժեքներին, մեր ավանդությանը և որքանո՞վ են այդ օրենքները ճիշտ: Մի՞ թե հասարակ ժողովուրդը սկսել է ապրել ավելի արժանապատիվ կյանքով, մի՞թե Հայաստանում մարդը դարձել է ավելի իրավագիտակից, ավելի պաշտանված և տեղեկացված:

Ո՜չ: Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները չեն լուծվել և քաղաքացիները մնում են անտեղյակ և անպաշտպան: Ոչինչ չի փոխվել, պարզապես հայտնվել են դիակիզարանի «բիզնեսի» մեջ ներդնողներ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով