Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանը խաբել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդին ու հանրությանը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանը, ով բուհի հոգաբարձուների խորհրդի «թեթև ձեռամբ» ապօրինաբար «նշանակվել» է ընտրովի պաշտոնում, ստել է հանրությանը՝ «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնելով, որ բուհի նոր հաստիքացուցակի հաստատման արդյունքում /հաստիքացուցակը հաստատվել է 05.10.2019թ.-ին/ համալսարանը տարեկան խնայում է մոտ 54-55 միլիոն ՀՀ դրամ: Նշվում է, որ բուհում փաստացի առկա 206 հաստիքային միավորից կրճատվել է 30.75 հաստիքային միավոր և բուհը այսուհետև կունենա 175.25 հաստիքային միավոր, որը սակայն չի համապատասխանում իրականությանը:

Իրականում՝ ՇՊՀ-ում կրճատվել է մոտ 15.75 հաստիքային միավոր, որից 12.5 հաստիքային միավորը դեռևս վաղուց եղել է թափուր: Այսինքն հաստատված նոր հաստիքացուցկով կրճատվել է մոտավոր 3.25 հաստիքային միավոր, որի արդյունքում «ռեկտորի նախկին ժ/պ-ն» ազատվել է իր համար «անցանկալի» 2-3 աշխատակցից:
Խնդիրը առավել զավեշտալի է բուհի խնայողությունների մասով՝ ներկայացվող տարեկան 54-55 միլիոն ՀՀ դրամի խնայողությունից ՇՊՀ-ն իրականում, ըստ ամենապարզ մաթեմատիկական հաշվարկի, կարող է խնայել տարեկան մոտ 18.720.156 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, եթե համեմատենք քննարկվող հաստիքների մասով վճարված փաստացի գումարը (քանի որ կրճատվել է հիմնականում թափուր հաստիքները, ինչպես նաև բարձրացվել է քոլեջի աշխատակիցների աշխատավարձերը), ապա ըստ նախկին հաստիքացուցակի՝ ՇՊՀ-ն տարեկան կտրվածքով մոտ 332.928 ՀՀ դրամ պակաս է վճարելու իր աշխատակիցներին` ի համեմատություն նոր «բարեփոխված» հաստիքացուցակի:
Պատրաստ եմ ստորագրել հայտարարությանս տակ և շահագրգիռ անձանց մանրամասնել պարոն Սերոբյանի «բարեխոխումները» :

Հ.Գ. Վերոգրյալից հետևություն, որ կամ Երվանդ Սերոբյանը ստել է հոգաբարձուների խորհրդին, կամ հոգաբաձուների խորհրդին՝ ի դեմս ՀՀ «նոր իշխանություններ»-ի, ձեռնտու է Սերոբյանի պաշտոնավարումը, այլապես վերջիններս հետամուտ կլինեին Սերոբյանի ապօրինի պաշտոնավարման խնդրին:
Կից ներկայացնում եմ Ցայգ» հեռուստաընկերության հարցազրույցի հղումը`
http://tsayg.am/mainpage/31862–sl-b-i.html
Հարգանքով` ՇՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի նախկին պետ ՝ Նարեկ Միրզոյան:
#ՇՊՀ_ն_ռեկտոր_չունի
#պոպուլիզմը_ՇՊՀ_ում_տեղ_չունի
#օրինականությունը_հաղթելու_է

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով