«Շաբաթը սկսեմ Ավետիք Չալաբյանից».Վահան Բաբայան

Զարմանում եմ,որ իրեն ընդդիմադիր համարող և վեջերս կուսակցություն հիմնադրող մարդը շաբաթը սկսում է նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի հասցեյին մեղադրանքներ հնչեցնելով:

Պարոն Չալաբյան ձեր ինքնահաստատումը և շաբաթը սկսեք ձեր տրամաչափի հարցերից,դուք ու՞ր,ՀՀ 3-րդ Նախագահը ու՞ր,փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել,այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել»,դա ոչ ձեզ,ոչ ձեր կուսակցությանը պատիվ չի բերի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա) Սերժ Սարգսյանը որևէ մեկին իշխանության չի բերել,դա թեզ է,որը առաջ է քաշվում հատուկ շրջանակների կողմից ապագա քաղաքական սպեկուլյացիաների համար:Սերժ Սարգսյանը իր կյանքում այնքան շատ պատասխանատվություն է ունեցել,որ շատ նորահայտ գործիչներ,այդ թվում և դուք հարյուր տարի դեռ ունեք դրան մոտ գալու համար:

բ)Ռեֆորմիստների կուսակցությունը հիմնադրվել է 2016թ և առնվազն սուտ են ձեր պնդումները,որ հեղինակազրկվել են կուսակցությունները,որոնք ստեղծվել են կամ եղել են Սերժ Սարգսյանի օրոք:

գ)Դուք որևէ բանով չտարբերվեցիք Նախագահին մերժող այն ամբոխից,ովքեր պահանջում էին «մերժել Սերժին»,որ լավ ապրեն:
Հիմա երրորդ Նախագահն՞ է ձեզ խանգարում,որ գործեք ընդդիմադիր դաշտում,թե ձեր շեֆերն են ուզում,որ նման բան լինի:Դուք ով՞եք,որ նման խորհուրդներ տաք Նախագահին,մի հատ ձեզ հարց տվեք դուք ով՞եք,որ Նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք,զավեշտալի է Ավետիք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ վերջում եկեք դուք և ձեր նմանները Սերժ Սարգսյանի քաջությունից մի խոսեք,խոսեք այն բաներից,որից հասկանում եք,զգում եք կամ մոտիկ եք:

Շատ բան չեմ ուզում ասել,պարոն Չալաբյան աշխատեք տարբերվել Նիկոլից:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով