Նոր մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փակ հանդիպումից: Մասնավորապես, մեր տեղեկություններով` չի շրջանցվել նաեւ արցախյան հակամարտության հարցը, եւ պատգամավորները հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Արցախ հարաբերություններով, սահմանային իրավիճակով:

Պատգամավորների մտահոգությունը կապված է եղել նաեւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետը շտապել է հանգստացնել իմքայլականներին` ասելով, թե անհանգստանալու ոչ մի բան չկա, Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չկա, եւ սահմանում եւս հանգիստ իրավիճակ է: Իսկ, ահա, անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին` Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ոչ մի կերպ չեն խառնվելու, եւ որոշողը լինելու է միայն Արցախի ժողովուրդը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով