«Բոտեքսի խարդախությունը ապացուցող նյութերը շարունակվում են».Կորյուն Գրիգորյան

Բոտեքսի խարդախությունը ապացուցող նյութերը շարունակվում են, սակայն ուզում եմ նշել, որ բոտեքսը միայնակ չի գործել։ Վկա Արմեն Խանդիկյանի ցուցմունքից պարզ է դառնում, որ բոտեքսի որդին՝ Հրանտը, նույնպես խառնված է այս գործին։

Վկա Արմեն Խանդիկյանի ցուցմունքից․ 2015 թվականի հուլիսի 10-ին իրենց ընդհանուր ընկեր Արթուր Ութմազյանից տեղեկացել է, որ վերջինս երբ անցնելիս է եղել Երևան քաղաքի Նալաբանդյան փողոցով նկատել է, որ Արփիի նույն փողոցում գտնվող բնակարանի պատուհանին փակցված է բնակարանի վաճառքի կամ վարձակալության մասին հատարարություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքը լսելով այդ մասին շատ է զարմացել, քանի որ Արփիի հետ լինելով շատ մտերիմ չի կարծել, որ վերջինս կարող է բնակրաանը վաճառել ու այդ մասին խոսք անգամ չասել իրեն։ Իրենք իմանալով այդ մասին կապնվել են Արփի Մերասի հետ և հարցրել ինչու է վերջինս վաճառում բնակարանը։ Արփին լսելով իրեն զարամացել է և ասել, որ նման բան չկա, այնուհետև հավելել, որ կխոսի Մարինայի հետ։ Քիչ անց վերջինս զանգահարել է իրենց ու հայտնել, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Մարինայի հետ, ով հայտնել է իրեն, որ բանակարանը չի վաճառվում, դա թյուրիմածություն է, իսկ ինչ վերաբերվում է պաստառին, ապա այն փակցրել է հարևանը, ում մայրը մահացել է և վերջինս վաճառում է բնակարանը։ Նա է խնդրել է այդ մասին պաստառը փակցնել իր բնակարանի պատուհանին։ Դրանից հետո ինքը զանգահարել է պաստառի վրա առկա հեռախոսահամարով և որպես գնորդ խոսել է մի տղամարդի հետ ով իրեն ասել է, որ իսկապես վաճառվում է Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը իր ողջ գույքով և այն գնահատվում է 138.000 ԱՄՆ դոլար, սակայն գինը սակարկելի է։ Ինքը և կինը Գոհար Իգիթյանը այդ խոսակցության մասին հայտնել են Արփի Մերասին։

Վերջինս քիչ անց զանգահարել է իրենց ու ասել, որ նորից է զրուցել Մարինայի հետ, ով իրեն վստահեցրել է, որ նման բան լինել չի կարող։ Ի պատասխա դրան ինքը Մերասին հորդորել է հնարավորության դեպքում վերադառնալ ՀՀ ու լրջորեն զբաղվել իր բնակարանի հարցով։ Այդ խոսակցությունից մեկ օր անց Արփին զանգահարել է իրենց և ասել, որ իր ծանոթ Լև Սարիբեկյանը համացանցում փնտրել և գտել է բնակարանի վաճառքի մասին հայտարարություն, որը ուղարկել է իրեն։ Որոշ ժամանակ անց իրենց տանը կինը պատահամամբ հեռախոսագրքում տեսել է, որ 091-13-00-13 բջջային հեռախոսահամարը, որով ինքը խոսել է Արփիի բնակարանը վաճառողի հետ, գրված է Մարինայի որդու՝ Հրանտի անվան տակ։ Որոշակի ժամանակ անց Արփին եկել է ՀՀ ու բնակարանը առանց իր գիտության վաճառելու համար բողոք է ներկայացրել ոստիկանություն։

Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով