«Նիկոլ Փաշինյանի հետհաշվարկը մեկնարկված է».Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցյալ տարվա կատարվող փիառներով ու շոուներով այսօր արդեն չես կարող մարդկանց համոզել,որ նրանք ապրելու են անհոգ,անվտանգ,բարեկեցիկ կյանքով:Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ցուցարար երիտասարդների հետ փաստում է,որ նա այլևս չունի այն իշխանությունը,և իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին այլ իր մերձավորներին:

Սա այն էր ինչ դեռ կանխատեսվել էր անցյալ տարի:Դեռ սա չարյաց փոքրագույնն է:Մեր երկրին,մեր ազգին պետք չի այնպիսի վարչապետ,որը թե´ հոգեպես,թե´ ֆիզիկապես բռնանում է մեր ազգային արժեքներին:Դուք ձեր սխալ քաղաքականության շնորհիվ արդեն իջել եք ջրի հատակը:

Հեռացե´ք,քանի դեռ դուք չեք լսել փողոցներում մերժիր գոռացողներին,դուք թույլ եք,դուք չեք դիմանա,իսկ ձեր թուլության պաշտպանը այս անգամ չի´լինելու ժողովուրդը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով