«Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր բողոքող ուսանողներին ասաց, որ մենք կովկասցի ժողովուրդ ենք:

Ահա սա է վարչախմբի պատկերացումները մեր ժողովրդի պատմության, քաղաքակրթական ժառանգության և ինքնության մասին:

Ու այս աշխարհայցքով են իրենք պատրաստվում զբաղվել կրթության ոլորտում ազգային արժեքների, մշակույթի և հոգևոր կյանքի խնդիրներով: Արի ու իրենց բացատրի, որ հայկական էթնոգենեզը, քաղաքակրթությունը և պատմություն է իրականում “կովկասային” չեն, իսկ Հայաստանի դասակարգումը Հարավային Կովկասի երկրներին իրականում այսօրվա սահմանների հետ կապված պայմանական քաղաքական աշխարհագրություն է, ուրիշ ոչինչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ժամանակակից հայը դա կովկասցի հայն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով