Մեկ ու կես տարի անց Ռուսաստանում շարունակում եմ նույն կերպ վերապահումով մոտենալ թավշյա բեմականացմանը

«Հեղափոխության» թիվ մեկ «մտահոգությունը» մեկ ու կես տարի անց շարունակում է մնալ որևէ կերպ չհարթվող հայ-ռուսական փոխըմբռնելի հարաբերություններն ու երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի քաղաքական ձգտումները: Այս 2 գործոնները միևնույն կառուցակարգի բաղադրիչներ են, որոնք կանգնած են թավշյա ճարտարագետների «կոկորդին»: Եվ խնդիրն ամենևին էլ Նիկոլ Փաշինյանը չէ, այլ «հեղափոխության» բովանդակությունը:

Մեկ ու կես տարի անց Ռուսաստանում շարունակում եմ նույն կերպ վերապահումով մոտենալ թավշյա բեմականացմանը, իսկ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից շարունակվում են խաղադրույքներ կատարվել միայն և բացառապես երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ բնական է, որ այս հանգամանքն ուղղակի և անուղղակի տագնապ է առաջացնում շատ-շտերի մոտ՝ և ոչ միայն գործող իշխանությունների, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի: Մի կողմից կա հստակ պատկերացում, որ առանց հայ-ռուսական վստահելի հարաբերությունների, առանց ռուսական կապիտալի հետ ռացիոնալ փոխգործակցության (առանց որոնց ծավալային ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ հնարավոր չեն) էական տեղաշարժ ապահովել տնտեսության իրական հատվածում գրեթե անհնար է, որովհետև այն պետք է իրականացվի ԵԱՏՄ ընդարձակ շուկայի հաշվին, մյուս կողմից առկա են անհաղթահարելի վախեր Ռուսատանի կողմից Ռ. Քոչարյանի վրա կատարված քաղաքական խաղադրույքների մասով:

Հենց այս կետում «հեղափոխությունը» կանգ է առել, և տպավորություն է, որ չկա նաև անհրաժեշտ տրանսֆորմացիայի վերաբերյալ վերջնական պատկերացում: Պրոցեսն ընդունել է մի տեսակ տարերային բնույթ: «Հեղափոխության» դինամիկայում առաջացած ստագնացիան պրոյեկտվել է նաև պետության վրա:

Ի՞նչ է լինելու՝ դժվար է ասել, որովհետև տարերայնության մեջ փորձել որևէ բան կանխատեսել նույնքան անհեթեթություն է: Ամեն դեպքում, սակայն, մի բան կասկածից վեր է. Ռ. Քոչարյանի քաղաքական հավակնություններն ամեն գնով զսպելուն ուղղված «հեղափոխության» ջանքերը դանդաղեցնում են հայ-ռուսական ռազմավարական գործակցության առանցքում Հայաստանի զարգացման տեմպերը՝ հնարավորություն ընձեռելով ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին ընդհանուր տնտեսական շուկայի վերաձևավորման գործընթացում Հայաստանին թողնել ձեռնունայն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով