Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը ուղղակի պարտավոր է գոնե իմանալ իր ժողովրդի ծագումնաբանությունը

Մի քանի տեղեկություններ վարչապետի համար, որոնք նա պարտավոր է իմանալ որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ: Ուրեմն Կովկասում բնակվող ազգություններից կարաչայները, բալկարները, ազերիները, օսերը, հայերը և թալիշները կովկասցի չեն, չեն պատկանում կովկասյան լեզվաընտանիքին և բացարաձակապես ոչ մի ազգակցական կապ չունեն կովկասում բնակվող մնացած ազգությունների՝ վրացիների, մեգրելների, լեզգինների, դարգինների, ավարացիների, չեչենների, ինգուշների, կաբարդինների, չերքեզների, աբխազների և այլոց հետ: Վերընշված ազգություններից կարաչայները, բալկարները և ազերիները պատկանում են թյուրքական ընտանիքին, իսկ օսերը, հայերը և թալիշները՝ հնդևրոպական: Այսինքն հայերը, օսերը, թալիշները ազգակցական կապեր ունեն քրդերի, պարսիկների, հնդիկների, տաջիկների, պուշտունների, նույնիսկ՝ ռուսների հետ, բայց միայն թե ոչ կովկասցիների:

Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը ուղղակի պարտավոր է գոնե իմանալ իր ժողովրդի ծագումնաբանությունը և իր խոսքում նման սխալներ թույլ չտա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով