Մանկատան երեխաներին չի՜ կարելի ապրանքի նման տեղափոխել.Հայկ Կիսեբլյան

Ցանկացած մարդ, ով դպրոցական տարիքում իր դպրոցն ու շրջապատն է փոխել՝ կվկայի, որ դա մեծ սթրես է երեխայի համար։ Երեխաները խոցելի խավ են և նրանց հետ պետք է նախ և առաջ հոգեբանական լավ աշխատանք տանել, իսկ մանկատան երեխաները՝ կրկնակի և եռակի անգամ ավելի շատ են խոցելի, քանի որ մանկատունը նրանց դպրոցը  կամ կացարանը չէ, դա նրանց տունն ու ընտանիքն է, նրանց ամեն ինչը։ Նրանք այդտեղ մեծ ընտանիք են, բոլորն իրար հարազատ։

Ո՞նց է կարելի ընտանիքի անդամներին այդպես անխղճորեն բաժանել իրարից և ապրանքի նման, ցրել տարբեր տեղերով։ Ո՞նց է կարելի այդ փոքրիկներին հեռվացնել իրարից։ Դա մեծ հոգեբանական ճնշում է նրանցից յուրաքանչյուրի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի նախարարուհի, կատարեք փոփոխություններ, բարելավեք պայմանները, փոխեք անձնակազմի անբարեխիղճ աշխատողներին, բայց մի քանդեք։

Եթե դուք նման բան եք անում, ուրեմն դուք անզգամ մարդիկ եք, որոնց համար թվերն ու վիճակագրություններն են կարևոր, իսկ մարդկային կյանքերն ու զգացմունքները՝ զուտ խաղաքարեր են։

Ֆոտոլրագրող `Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով