«Սթար» բար-սրճարանում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով

shamshyan.com-ի   տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին, այլև սկսել են շարունակել հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակի նմանվող առարկա։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Գ-ն աշխատում է «Դիվորտեքս Արմ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով