Հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» տղան դանակահարել էր նախկին պաշտոնյայի որդուն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Մաթևոսյանի գլխավորութամբ), ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այնուհետև բացատրական աշխատանքների շնորհիվ հասել են արդյունքի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Զորոյանը կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից տեղափոխվել է քննչական բաժին: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը նշում է, որ Հ. Զորոյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգես» մականվամբ Վարդգես Զորոյանի տղան է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել էր օգոստոսի 23-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 19։45-ի սահմանում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել էին, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Զաքարյանն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել էր նաև, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմանում, Արցախի փողոցի 8-րդ հասցեի մոտ վիճաբանություն է եղել Գ. Զաքարյանի և Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ 33-ամյա Հովհաննես Զորոյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել Հ. Զաքարյանին։ Վերջինս էլ իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ էր արձակել Հ. Զորոյանի ուղղությամբ։ Հ. Զորոյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ Գ. Զաքարյանն էլ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Հ. Զորոյանին, հանցագործության գործիք կտրող-ծակող առարկան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով