Իշխանությունն ամեն ինչ անում է «Լուսավոր Հայաստանի» քվեն ստանալու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր կիսադատարկ դահլիճում Բյուջե 2020-ի քննարկումը երեկ մոտեցավ վերջնագծին։ Ուշագրավ է, որ կառավարության բերած բյուջեի նկատմամբ անգամ իշխանական պատգամավորներն առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին։

Խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է քվեարկի նախագիծը․ եթե ԲՀԿ-ն անցած օրերին արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ապա «Լուսավոր Հայաստանը» դեռեւս պահում է ինտրիգը։ Երեկ Էդմոն Մարուքյանը մեզ ասաց, որ երբ հայտնի դառնա՝ իրենց առաջարկները կառավարությունն ընդունում է, թե ոչ, այն ժամանակ էլ խմբակցությունը որոշում կկայացնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկություններ կան, որ իշխանությունն ամեն ինչ անում է միայնակ չմնալու, ԼՀԿ-ի քվեն ստանալու համար, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հեղափոխականները ֆիասկոն ապրեցին եւ հակառակ իրենց խոստումներին՝ հեղափոխական բյուջե չներկայացրին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով