«Դանոսներ» Փաշինյանին՝ Վիճակագրական կոմիտեի պետի վերաբերյալ. Վարչապետը պատասխանը տվել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ խիտ, բայց «սեւ ամպեր» են կուտակվել ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկի՝ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխին, ով այդ ծառայությունը ղեկավարում է 2000 թվականից։

Հավելենք, որ Մնացականյանը նախորդ իշխանությունների այն սակավաթիվ կադրերից է, որին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անվերապահորեն ոչ միայն վստահում են, այլեւ հաճույքով հենց նրա ներկայացրած թվերն են մատուցում որպես «աննախադեպ հաջողություններ», որպեսզի կարողանան պահպանել «թավշյա կառավարության» վարկանիշը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում մի քանի անգամ Մնացականյանի վերաբերյալ «դանոսներ» են հասցվել Փաշինյանին՝ ՎԿ նախագահին ներկայացնելով որպես անվստահելի եւ ոչ հավատարիմ գործիչ։

Սակայն, ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, իշխանության վերնախավում ատամներով պահում են Ստեփան Էդուարդիչին, ավելին, նման խոսակցություններ տարածողներին կառավարությունում հասկացրել են, որ իրենց համար ուրիշ թիրախ փնտրեն, քանի որ Մնացականյանի փորձառությունը կառավարությանը պետք է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով