Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Շահեն Խաչատրյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ավագ քննիչ Ռուբեն Մարտիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 50-55 տարեկան տղամարդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով