Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են ավտոմեքենաներ. երեխա է վիրավորվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 22։31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Աբրահամ Գ., ծնված 1997 թ.), «Mercedes C180» (վարորդ՝ Էրիկ Բ., ծնված 1994 թ.), «Toyota Corolla» (վարորդ՝ Մնացական Հ., ծնված 1979 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Էրիկ Ու,, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (երեխա) հոսպիտալացվել է (գտնվելու վայրը և տվյալները չի հաջողվել պարզել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով