«Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք. Ստանդարտ վիճակ չէ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը ԱԺ-ին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը: Ինչո՞վ է պայմանավորված այս հապճեպությունը, եւ ՍԴ-ից կլինե՞ն ցանկացողներ վաղաժամ թոշակառու դառնալ: Իշխող թիմից Պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես հույս ունեմ` հետեւողներ կլինեն … Մենք ունենք ճգնաժամ, ստանդարտ իրավիճակ չէ, անվտանգությանը սպառնացող իրավիճակ է»։

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` այսինքն` Ձեր ասած ճգնաժամը ստեղծած դատավորներին դուք ապահովված ուղարկում եք թոշակի, Ս. Գրիգորյանն արձագանքել է. «Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք։ Ստանդարտ իրավիճակ չէ, եւ լուծումներն էլ պետք է ոչ ստանդարտ լինեն»։ Պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը հիշեցրել է նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովում քննադատել են վաղաժամ թոշակի ուղարկելու ինստիտուտը, որը պարտադրված է եղել, բայց կամավորության սկզբունքի դեպքում, ըստ Գրիգորյանի, հանձնաժողովը չունի որեւէ ստանդարտ, որը հիմք կտա դեմ արտահայտվելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով