Ակամայից հիշեցի ավելի քան 25 տարվա վաղեմության մի պատմություն.Գարեգին Պետրոսյան

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը   Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշում է, թե 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի:

Ակամայից հիշեցի ավելի քան 25 տարվա վաղեմության այսպիսի մի պատմություն: 90-աանների սկզբին՝ պատերազմի ամենածանր շրջանում, Հայաստանը ձեռք է բերում ֆրանսիական 2 «Միրաժ» կործանիչ: Ստեփանակերտի մոտակայքում հերթական մարտական առաջադրանքի կատարման ժամանակ կործանիչներից մեկը սխալմամբ խոցվում է արցախյան ինքնապաշտպանական ուժերի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավոտյան Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Վազգեն Սարգսյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին զեկուցում է ավիցիայի 50%-ի կորստի մասին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով