Ասֆալտապատումը ֆետիշացնողներին

Բանը հասել է նրան,որ Նիկոլի ռեժիմը փորձում է ասֆալտի միջոցով բարձրացնել իր գահավիժող վարկանիշը:
Տեղ կա հայտնի նիկոլականները անձամբ են ասֆալտ անում,որ «ժողովուրդը» պարծենա իր առաջնորդով:
Մի քանի ճանապարհի ասֆալտապատումով Նիկոլին հաջողվեց շատ մարդկանց ուղեղի ինֆորմացիան ջնջել և պատկերացնում՞եք շատերը արդեն մոռացել են,որ մինչ Նիկոլի«գահակալումը»էլի եղել են ասֆալատապատման աշխատանքներ,որ էս երկրում կամուրջներ են կառուցվել,ճանապարհներ,փողոցներ և այլ:

Սա խայտառակ դեգրադացման մի էտապ է,երբ բանական մարդը ջնջում է այն ինչ տեսել է,լսել է և անվերապահորեն միայն ընդունում է այն ինչը իրեն հրամցնում են այս ստի և կեղծիքի իշխանավորները:
Բազմիցս ասել եմ,էլի կասեմ թվագրությունն էլ փոխեք,քանի որ նիկոլականների համար մինչ Նիկոլը կյանք չի եղել և իրենց կյանքը սկիզբ է առել Նիկոլի իշխանության գալու առաջին օրից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր թվարկությունը այսուհետ հաշվեք 2018-ից,քանի որ հիմա ձեր թվարկությունն է և այն որևէ կապ չունի մեր պատմության հետ,իսկ 2018-ից առաջ կլինի արդեն ձեր թվարկությունից առաջ:

Մի խոսքով էս ասֆալտը,որ անում են սա աննախադեպ է,Հայաստանում սպասում էին Նիկոլը նստեր վարչապետի աթոռին,որ ասֆալտ արվեր))

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով