Արթնացի քնից հայ մարդ

Չնայած նրան ,որ այսօր ժողովրդավարական երկիր ենք իբրև թե հռչակվել `միևնույնն է Հայաստանի Հանրապետությունում դեռ 1937 թվականի բարքերն են տիրում:Հիմա ամբոխի մի մաս գրառումը կարդալուց հետո կսկսեն մեղադրականներ ներկայացնել:

Այդ պատճառով մի պարզ համեմատկան եմ ուզում անցկացնել 30_ ականներիև այսօրվա միջև: 1930-1940-ական թվականններերին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում չկար մի կոմունիստ կամ մի մարդ, որն իրեն ապահով զգար կոմունիստական կուսակցությունից վտարման, աքսորման, ձերբակալման կամ մահի դիմաց։ 1930-ականների բռնաճնշումները Խորհրդային միությունում ճնշման միջոցների շարան էր 1930-1940-ական թվականներին։ 1936-1938 թվականներին «Մեծ զտումն» հասել է իր գագաթնակետին՝ ունենալով ավելի մեծ զոհեր և ավելի խիստ պատիժներ և իր շրջանակում ներառել Խորհրդային Միության ամբողջ բնակչության քան Խորհրդային Միության այլ «զտումները»: Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1937 թվին 854 ուսուցիչ աշխատանքից ազատ են արձակվել, իսկ 448-ը ստաժավորվել են։ Միայն 1930-1938 թվականներին Խորհրդային Հայաստանում ձերբակալվել է 14.904 մարդ, որից 4531-ի համար ընդունվել է գնդակահարության որոշում:Այսպես շարունակ կարելի է թվարկել անվերջ:Այս օրերին պոպուլիստական ,բռնապետական ելույթներով մարդիկ փորձում են բարցրացնել իրենցռեյտինգը:Հանրապետության բնակչության մեծ մասը ինչ- ինչ քրեական գործերով մեղադրվողներ են,մի մասը այսպես ասած«պռված» են ասֆալտներին,հերոսները ի ուրախություն հարևան երկրի քաղբնտարկյալներեն,իսկ այլակարծիք մարդիկ սպասում են « ծեփվելուն»:Հիմա անդրադառնանք Եկեղեցու և կրոնի դեմ արշավին: Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930–1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ահա այս օրերին բռնի «թավշյա» հեղափոխությունից հետո ականատես ենք եղել եկեղեցու դեմ կատարած բազմաբնույթ ոչ քրիստոնյա կոչերի,Արցախյան պատերազմի զոհերի գերեզմանների պղծելուն,սատանիստական միջոցառումների , այլասերվածության:Ահա սա է նոր ժողովրդավարական Հայաստանը:Արթնացի քնից հայ մարդ,վերլուծի և պայքարի հանուն կայուն ,ժողովրդավար և քրիստոնյա Հայաստանի:

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով