Սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին

 Սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին

«Ծեփել-փռել օպերացիայի շարքից

Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ արտաբերեց «պատերին ծեփել և ասֆալտին փռել» արտահայտություն-սպառնալիքը, անկեղծ ասած, կարծեցի, որ դա սրտաբուխ պոռթկում էր՝ պայմանավորված ապօրինության նկատմամբ հոգու խորքում կուտակված իրական ատելությամբ:
Հիմա, երբ նա դա կրկնում է ամեն քայլափոխի, այդ թվում նաև Ազգային ժողովում՝ այլակարծությամբ հանդես եկող կամ իր նախաձեռնած օրինագծին դեմ քվեարկելուն հակված պատգամավորների վերաբերմամբ, սա արդեն շատ վտանգավոր երևույթ է նոր Հայաստանի համար:
Հա, ի դեպ, ես դեմ եմ քվեարկելու քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին օրինագծին՝ դրա իրավական որոշակիության սակավության պատճառով, ու սրտատրոփ սպասում եմ, թե ոնց են ինձ ծեփելու պատերին և փռելու ասֆալտին…»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով