Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը

Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը։ Իսկ եկեղեցու հանդեպ ինչե՜ր են կատարվել ու կատարվում այս երկու միջադեպերի արանքում, հիշեք ինքներդ։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ party կազմակերպի: Կամ խորը ու համապարփակ համբուրվի։

Հ.Գ. Անգլերենից լավ չեմ։ Կարո՞ղ եք օգնել։ Pussy Riot հայերեն ոնց կլինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով