Անբովանդակ քննարկվող թեմաները հանրությանն են «շպրտվում»  վարչապետի քաղտեխնոլոգների թեթև ձեռքով

 

Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու օր է ֆեյբուքահայությունը քննարկում է ուղղաթիռով վարչապետի այցը Արցախ, Հաթերքցի պապիկի մասին հեքիաթը, Աշոտիկի զբոսանքը Ստեփանակերտում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և այլն։
Ուզում եմ այսօր անդրադարձ կատարել այն թեմային, թե ինչու է սա կատարվում մեր կյանքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս անբովանդակ քննարկվող թեմաները հանրությանն են «շպրտվում»  վարչապետի քաղտեխնոլոգների թեթև ձեռքով։ Սրանց իմաստը հանրության ուշադրությունը կարևորագույն հարցերից շեղելն է։ Իհարկե, ավելի լավ է հասարակությունը քննարկի, թե ինչքան ծախսվեց կառավարական առանձնատան վերանորոգման վրա, քան թե Փաշինյանին հարցնի, թե ինչու չհանվեցին տեսախցիկները, որոնք նա իր ներքնաշորով էր փակում։

Ինչո՞ւ փոխվեց նրա վերաբերմունքը կուտակայինի նկատմամբ։ Ինչո՞ւ հանկարծ պարզվեց, որ ԵԱՏՄ-ն հրաշալի կառույց է։ Ուր են Բաղրամյան 26 տարվող ճամպրուկները։ Ուր են Սաշիկի 50/50 ները։ Ինչու են արտերկրի հատուկ ծառայությունների գործակալները տեղավորվել պետական ապարատներում։ Ինչ կարգավիճակում է Արցախի հարցի մասին բանակցային գործընթացը։ Ուր են ստարտի կանգնած բազմամիլիարդանոց ներդրողները։ Որքան հայ է ներգաղթել։ Եվ վերջապես ուր է կախարդական փայտիկը։
Հարցերը շատ են, պատասխաններ չկան, դրա համար էլ հանրությանը օրը մի տափակությամբ զբաղեցնում են։

Կոչ եմ անում այս կեղծ օրակարգներին ոչ մի ձև չարձագանքել, այլ ամեն օր վարչապետին ուղղել կարևորագույն հարցերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մարդը իր թիմով պատասխանատվություն է վերցրել երկրի զարգացման համար, և պետք է հասկանա, որ պետության կայացումը սկսվում է անօթևաններին տանիք տրամադրելով և քաղցածներին կերակրելով, այլ ոչ թե սեփական ընտանիքի զգեստապահարանը, փոխադրամիջոցները և բանկային հաշիվները ճոխացնելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով