«Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար:

Երեկվանից ամեն արժող չարժող,պատերի տակ սրա նրա մասին բամբասող և թավշյա դոզայի տակ մնացած իր պարտքն է համարում որևէ վիրավորական բան գրել գեներալի մասին:

Երբ Ասկերանի ինքնապաշտպանությունը ղեկավարող Բալասանյանը կյանքի գնով կռիվ էր տալիս,այսօրվա գեներալին վիրավորողներից շատերը նույնիսկ Արցախի տեղը չեն իմացել:
Երբ գեներալը Աղդամում կամ Հորադիզում կռվում էր ,այսօրվա ստատուս գրողների մեծ մասը դեռ մինչ այսօր թուրք մոտիկից չի տեսել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի խոսքով դադարացրեք այս թույնի և ատելության արշավը և մի մոռացեք,որ երկրի ներսում մենք թշնամի չունենք մեր թշնամին սահմանից այն կողմ է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով