Անաստված նախարարը հրաժարվում է Հայաստանին հարմարեցված ռուսական բժշկական ուղղաթիռ գնել

Առողջապահության նախարարը հրաժարվում է Հայաստանին հարմարեցված ռուսական բժշկական ուղղաթիռ գնել; ՌԴ «Ռոստեք» պետական կորպորացիային պատկանող ռուսական ուղղաթիռների «Вертолеты России» հոլդինգը  օրեր առաջ  Կազանի ուղղաթիռների գործարանում արտադրած բժշկական մոդուլներով «Անսատ» ուղղաթիռներից ևս 2-ը փոխանցեց Պետական տրանսպորտային լիզինգային ընկերությանը: Ռուսաստանի մարզերում և հատկապես լեռնային բարդ պայմաններում գտնվող գյուղական համայնքներում  օդային շտապօգնության զարգացման համար նախատեսված այս ուղղաթիռների 1-ին օրինակները պատվիրատուներին հանձնվել են դեռևս 2016-ի հոկտեմբերին:

Այս ինքնաթիռները սկսվել են արտադրվել Ռուսաստանի Դաշնության դժվարանցանելի ճանապարհներ ունեցող վայրերում, այսինքն կովկասյան բնակլիմայական պայմաններում և ռելիեֆում ապրող քաղաքացիներին շտապ բժշկական օգնությունը ժամանակին ապահովելու առաջնահերթ ծրագրի իրականացման շրջանակներում, այսինքն կիրառելի են նաև Հայաստանի պայմանների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերադառնալով մերօրյա Հայաստանյան իրականություն՝ տեսնում ենք, որ սանավիացիոն ծառայությունը դեռ չունի և ոչ մի սեփական ուղղաթիռ: Պետությունը գնում է ծառայություն` վարձակալելով «Արմենիան Հելիքոփթերս» մասնավոր ընկերության՝ ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված H125/AS350 B3 ուղղաթիռը:

Այս մոդելը ըստ էության «Airbus Helicopters»-ի պնդմամբ  կարող է կիրառվել նաև օդային շտապ օգնության ծառայության համար, սակայն կոնկրետ տվյալ ուղղաթիռը նախատեսված և ի սկզբանե կահավորված չի եղել նման ծառայության համար, այլ «վերակահավորվել» է հետո և անհասկանալի հանգամանքներում ու արտադրված չէ Հայաստանի բնակլիմայական բարդ պայմանների և ռելիեֆի համար:

Մեկ պացիենտին, (Armenian Helicopters LLC) մասնավոր ընկերությունից վարձած այս ուղղաթիռով սանիտարաավիացիոն ծառայության շնորհիվ տեղափոխելը պետբյուջեի վրա կարող է նստել 1.000.000 դրամ, սակայան սա Հայաստանի համար հարմար արդյունավետ և անվտանգ ինքնաթիռ չէ և մի շարք հիվանդների կյանքեր փրկելու փոխարեն կարող է դառնալ մահվան պատճառ, քանի որ այն «Անսատ»-ի նման հարմար չէ կահավորված և ոչ էլ մեր տարածքի համար է նախատեսված: Այն, որ սանիտարաավիացիոն ծառայությունը չի գնում ինքնաթիռ, այլ վարձակալում է մասնավորից, ևս վնաս է հասցնում մեր պետբյուջեին, սակայան մեր նորաթուխ առողջապահության նախախարը,միևնույն է, չի պատրաստվում գնել «Անսատ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավանաբար այստեղ մենք կրկին գործ ուենք հերթական հակառուսական ատելության դրսևորման հետ և հավանաբար այստեղ ևս մտածում են` «ինչ ուզում է լինի, կարևորը չլինի ռուսականը», սակայն մենք այստեղ գործ ունենք մարդկային կյանքերի տեղափոխման և կյանքեր փրկելու հետ, որը սակարկման առիթ դարձնելը անբարոյականություն է:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով