Վարչապետի եղբորորդու գործով վճիռը հրապարակվեց․ ինչ պատիժ սահմանվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձի գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, թե ինչ պատիժ սահմանվեց դատարանի կողմից պատմական անուն ունեցող ամբաստանյալ Հունան Ավետիսյանի նկատմամբ, որ վերջինս թալանել էր ՀՀ վարչապետի եղբորորդու մեքենան:

Հիշեցննեք, որ Հունան Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 04-ին` ժամը 11:00-ին, կոտրել է պահեստարան հանդիսացող Երեւան քաղաքի Սիրահարների այգու դիմաց կայանված Սիփան Փաշինյանին պատկանող «Lexus RX 350» մակնիշի 35 UR 882 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետեւի աջ դռան ապակին, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ, հափշտակել է 1 հատ 150 000 ՀՀ դրամ արժողությամբ HP ապրանքանիշի «Elitebook» տեսակի դյուրակիր համակարգիչ, 1 հատ 26.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանիշի WiFi սարք. 1 հատ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ «GOLLA» ապրանքանիշի համակարգչային պայուսակ եւ 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20 տարվա հնեցմամբ «Արարատ» տեսակի կոնյակ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով