ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 16-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքային հանդիպում ենք ունեցել Երևան-Արարատ երթուղին սպասարկող «Լիգա» ՍՊԸ տնօրինության հետ։
Տարիներ շարունակ քաղաքացիներին մտահոգող տրանսպորտային այս լրջագույն խնդրի լուծման տարբերակներն արդեն ի հայտ են գալիս։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կրճատելու երթուղու չվացուցակի ժամային տարբերությունները։
Ստորև ներկայացնում եմ սպասարկող ընկերության առաջարկած չվացուցակը, որը դեռևս պետք է հաստատվի նախարարության կողմից»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news