Ստեղծված իրավիճակում մտահոգների շարքում է նաև`Վենետիկի հանձնաժողովը.Հովհաննես Խաչատրյան

Ստեղծված իրավիճակում մտահոգների շարքում է նաև`Վենետիկի հանձնաժողովը:

ԵՎ կրկին իշխանության ներկայացուցիչները այդ ամենը փորձում են խեղաթյուրել և այլ կերպ ներկայացնել: Երբ Վենետիկի հանձնաժողովը հանդես է գալիս հայտարարությամբ Վարչապետին պատկանող ընտանեկան թերթը ընտրում է վերնագիր,որը շատ քիչ է կապ ունենում հայտարարության բուն մտքի ներկայիս իրավիճակի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս անգամ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև առկա կոնֆլիկտի փաստով:

Իսկ երբ մեր ներքին մտահոգված բանիմաց քաղաքական գործիչները գալիս են հայտարարությամբ, նրանք իշխանության կողմից անվանվում են հակահեղափոխականներ:
Իշխանության կողմնակից սատարողներ, դուք զգացեք պահի լրջությունը և հասկացեք մի պարզ բան,որ ինչ տեղի է ունենում ՍԴ-ի հանդեպ այդ ամենը չեն բխում ժողովրդավարության շահերից,քանի,որ բոլոր կառույցները պետք է պահպանեն,ընդունեն և հարգեն միմյանց իրավունքները:

Իսկ Ջիանի Բուքիքիոն կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԳ Իսկ տարական հարգանքը, զսպվածությունը պակասում է ներկայիս իշխանության գրեթե բոլորի մոտ:Իսկ այլ կերպ ներկայացնելը,ի շահ իրենց խոսելը,պոպուլիստական կերպով ամենը ներկայացնելը դա իրենց գիրծելաոճն է:

 

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով