Արսեն Գասպարյանը ջնջվել է և մեկնել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի շարք պաշտոնանկությունների ֆոնին մոռացության մատնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի պաշտոնանկությունը և նրա անձն առհասարակ։

Արսեն Գասպարյանը ջնջվել է Ֆեյսբուքից, իսկ նրա բջջային հեռախոսահամարն ասում է՝ Ձեր հավաքած համարը գոյություն չունի։ Մեր տեղեկություններով՝ վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը նույնքան անսպասելիորեն մեկնել է ԱՄՆ, որտեղից նույնքան անսպասելիորեն եկել էր հեղափոխությունից անմիջապես հետո»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով