Ոստիկանությունում ամենաշատ գումար պետք է ես տուն տանեմ․ Արման Սարգսյան

Ոստիկանությունում ամենաշատ գումար պետք է ես տուն տանեմ, որովհետև ամենաբարձրը իմ աշխատավարձն է։ Այսօր ՀՀ Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ այս միտքը արտահայտեց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերում էր ոստիկաննների բարեվարքությանն ու դրա համար հատկացվող գումարներին։

«Եթե որևէ մեկը ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ ավելի բարձր վարձատրվի, ինքն իրեն վարձատրի, ուրեմն գոյություն ունենք կոռուպցիոն ռիսկի հետ, և միանշանակ հետևողական ենք լինելու, և իրենց նկատմամբ կիրառելու ենք բոլոր տեսակի միջոցները»,-ասաց Արման Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝   Հրապարակի տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով