Ոչ թե տեղ տանք սատանիստական ռոքին, այլ դրա դեմ իրականացնենք համակարգված պայքար

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Երևանի կենտրոնում գտնվող տիկնիկային թատրոնի բեմում, հոկտեմբերի 4-ին իրականանալու  է սատանիստական տարրեր պարունակող ռոք համերգ, որի շուրջ սակայն աղմուկ բարձրացավ, իսկ երեկ՝ հոտկեմբերի 3-ին պարզվեց, որ ռոք համերգը չի կայանա:
Հիշեցնենք, որ ընդամենը 2 շաբաթ առաջ նմանատիպ սատանիստական տարրերով համերգ և «փակ խնջույք» է եղել նաև Երևանի Կոմիստասի անվան պետական կոնսերվատորիայի սրահներից մեկում, որին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ ու սատանիստներ:
Համերգի կազմակերպիչ Zhesht Events-ը լրագրողների հետ խոսելով այս համերգի մասին, նշել է. «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն»:

Այժմ եկեք ռոք արվեստով տարածվող մի քանի ենթամշակույթների օրինակով ծանոթանանք, թե ի՞նչ է նշանակում վերոնշյալը:

30-ական թվականներից ողջ աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, մեծ տարածում էր գտնում ռաստաֆարական ենթամշակույթը, որն իրենից կրոնի, միստիկայի, հավատալիքների և քաղաքականության խառնուրդ է ներկայացնում: Հիմնական տարածման եղանակը՝ ռոքն է և նրա ավելի թեթև տարբերակները՝ ռոքն_ռոլը, պանկը, ռեգին: Ռաստաֆարության սկզբունքներից հիմնականը կանեփի՝ նույն մարիխուանայի ազատ օգտագործումն է և խաղաղությունը, ընկերասիրությունը, ազատությունը, ազատ սեքսը: Վերջինները կարելի է ընկալել նաև որպես կանեփի միջոցով թմրելու ժամանակ մարդուն տրվող և դրանից բխող աստվածային հաճույքներ, որոնց շնորհիվ էլ կանեփը համարվում է աստվածային բույս:
Գաղափարախոսությամբ նման խմբերը դեմ են պատերազմներին, քանի որ իրենց ուշք ու միտքը թմրելն է, նրանց համար չկա ազգային պատկանելություն, նրանք ապազգային են և նրանց համար շատ հաճախ նաև չկա սեռային պատկանելություն: Նրանք դեմ են նման բաներ սահմանող օրենքներին և ազգային ավանդույթներին: Ռեգի, ռոքն-ռոլ, պանկ-ռոք և նմանատիպ այլ ժանրերում հանդես եկող ռաստաֆարական խմբերի ղեկավարները և հետևորդները շատ հաճախ մահանում են երիտասարդ հասակում, թմրանյութից, սպիդից և այլ սեռավարակներից, ինչի պատճառով էլ մի շարք երկրներում գոյություն ունեն «սև ցուցակներ», որոնք արգելում են նման թեմատիկաներով երգող խմբերի գործունեությունը և նաև առանձին կատարումներ, որոնք քարոզում են թմրանյութի օգտագործում, ազատ սեքս և օրենքին անհնազանդություն:
Առանձնահատուկ տեղ է գրավում նաև էմոյական ենթամշակույթը: Էմո անունն առաջացել է էմոցիոնալ բառից: Ենթամշակույթի հիմնական կրողները 13-ից 21 տարեկան, դյուրազգաց, ներվային հակումներ ունեցող, սնահավատ և սատանիստ դեռահասներն են, որոնք ունեն ինքնասպանություն գործելու մեծ հակում: Նման խմբերում շատ են ծնողազուրկ և խնամքի պակաս ունեցող երեխաները: Էմոյական ենթամշակույթը ևս հիմնականում տարածվում է ռոքով: Էմոն կարող է լսել թե՜ ծանր ռոք, թե՜ հանգիստ, դանդաղ, մելամաղձոտ տեսակի ռոք: Երգերի հիմնական թեման՝ կրկին ինքնասպանությունն է, ինքնավնասումը, մահը:
Էմոներն ունեն նաև իրենց ստորացված զգալու հակում, կարող են ինքնակամ լինել մեկի սեռական ստրուկը, կամ ստիպել մեկին, որ իրենց ցավ պատճառեն, նվաստացնեն: Էմոն կարող է լինել այլ տեսակի ենթամշակույթ կրողի՝ գոթի ստրուկ: Էմոների մեջ շատ են բուսակերները և բնապահպանները, քանի որ նրանք տանջվելու հակում ունեն, կենդանական միս, կամ նույնիսկ կաթ ուտելը ասոցացնում են մարդասպանության հետ: Էմոները դեմ են պատերազմներին և բանակին, քանի որ ավելի շուտ իրենք իրենց կսպանեն, քան կկռվեն իրենց ազգի վրա հարձակվողների դեմ: Էմոները կարող են ինքնավնասել իրենց նեղող ինչ-որ բանից խուսափելու, այդ թվում նաև պարտադիր զինծառայությունից ազատվելու համար:
Տվյալ ենթամշակույթի կրողներից շատերը նույնպես մահանում են երիտասարդ հասակում, նույնիսկ 21-ը չլրացած: Մահանում են հիմնականում թմրանյութերից  կամ ինքնավնասումներից: Պատահական չէ, որ նման տեսակի մի շարք ռոք խմբեր և կատարումներ ևս մի շարք երկրների «սև ցուցակներում» են: Գոթերը էմոների հակապատկերն են: Գոթերն իրենք իրենց մյուսներից ավելի բարձր են համարում, ունեն մյուսներին ցավ պատճառելու, իշխելու, ստրկացնելու հակում:
Գոթերի շարքերում են ֆաշիստները, ռասիստները, մազոխիստները, սադիստները, պեդոֆիլները, կենդանիների հետ սեքս իրականացնողները: Գոթական ենթամշակույթը ևս տարածվում է ռոքի միջոցով, որի հիմնական թեմաներն են սպանությունները, մարդու կամ կենդանու տանջելը, մահը, թմրանյութի օգտագործումը, արյուն խմելը, մարդակերությունը և այլ բաներ:
Թե՛ գոթերի, թե՜ էմոների շարքերում ևս շատ են սատանայական աղանդները, որոնք զբաղվում են հոգի կանչելով, գերեզմաններում և այլ վայրերում իրականացվող կռապաշտությամբ և այլ ծեսերով: Գոթական ուղղվածության պատկանող խմբերը լինում են շատ բազմազան և բանակի, ազգության, պատերազմների մասին  ունեն շատ տարբեր պատկերացումներ: Որոշ տեսակի գոթական խմբեր մերժում են ազգությունը, սակայն որոշները ընդհակառակը՝ ազգայնամոլ ֆաշիստներ են:
Գոթական ռոքի ժանրերին պատկանող մի շարք խմբեր և առանձին կատարումներ ևս մի շարք երկրների« սև ցուցակներում» են, քանի որ քարոզում են բռնություն, մանկապղծություն, սպանություն, նացիզմ, ֆաշիսմ, ազգամիջյան ատելություն: Այսօր, երբ Հայաստանում տիրում է «Թվաշյա հեղափոխության» ծայրահեղ լիբերալիստական ոգին, պատահական չէ, որ այսպիսի խմբավորումներն ակտիվացել են և իրականացնում են հավաքներ, քանի որ հավաքներն են նման ենթամշակույթների «եկեղեցին», այս հավաքներն են ծնում լիդերներ և հետնորդներ, խմբեր, համախմբում գաղափարակիցներին, այսպիսի հավաքների միջոցով են ստեղծվում գաղափարակիցների համայնքներ, որոնք վաղը կարող են իրականացնել քաղաքական ակցիաներ և պետությունից պահանջել որոշ բաներ, օրինակ՝ միասեռական ամուսնությունների գրանցում, թմրանյութերի առուվաճառքի օրինականացում, մանկահասակ երեխաների հետ ամուսնություն ու սեքս…:
Եվ քանի դեռ այս ամենը իրականություն չի դարձել Հայաստանում, ոչ թե տեղ պիտի տանք սատանիստական ռոքին, այլ իրականացնենք դրա դեմ համակարգված պայքար:
Եվրոպական մի շարք առաջադեմ երկրներ, որոնք որ հարգում և ընդունում են խոսքի ազատությունը, այդուհանդերձ ունեն այդ «սև ցուցակներ»-ը և արգելում են սատանիստական ռոքը: Անգամ հասարակական վայրում գտնվող մեքենայի միջից հնչող «սև ցուցակի» երաժշտություն հնչեցնելու համար մարդուն կարող են ազատազրկել և ենթարկել խոշոր չափի տուգանքների:
Իսկ Հայասատանում այդպիսի «սև ցուցակ» չկա և բոլոր տեսակի ապականություն տարածող խմբերը մուտք ու ելք են անում և տարածում իրենք գաղափարախոսությունները ազատ ու անկաշկանդ:
Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով