Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում

Երեկ, հոկտեմբերի 3-ին Սոչիում անցկացվող «Վալդայ» Միջազգային դիսկուսիոն ակումբի համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը:

Ի միջ այլոց, արձագանքելով ՀՀ Վարչապետի կողմից Արցախի վերաբերյալ հնչեցված զանազան հայտարարությունների նա, համառորեն Արցախը անվանելով Ղարաբաղ, հստակորեն ընդգծեց, որ Ադրբեջանի համար միակ ընդունելի տարբերակը տարածքային ամբողջականության վերականգնում ն է: Սկսենք նրանից, որ այդ միջոցառման թեման էր ՛«Աշխարհի կառուցվածքը» հայացք արևելքից՛՛ (”Мировое устройство: взгляд с Востока.”):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդը՝ միջացառմանը ներկա էր նույնիսկ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն, բայց Հայաստանից, ինչպես հասկացա, ներկայացուցիչ չկար: Կամ մեզ չէին հրավիրել, ինչը ավելի հավանական եմ համարում, որպես արձագանք մեր երկրի նորաթուխ և ապիկար իշխանությունների մանկամիտ հակառուսական կեցվածքին, կամ հրավիրել են, բայց մերոնք հարկ չեն համարել մեկնել, նույնիսկ իմանալով, որ այնտեղ ներկա է լինելու Ալիևը և, ինչը դժվար չէր կանխատեսել, անպայմանորեն արձագանքելու է մեր կողմից հնչեցվող անհասկանալի հայտարարություններին: Երկու տարբերակն էլ մեր հայրենիքի համար անբարենպաստ են: Բայց եթե տեղի է ունեցել երկրորդը, ապա այստեղ ես տեսնում եմ հանցավոր դիտավորություն: Իհարկե, կգա մի օր և բոլոր այսօրվա գործիչները, որոնց անտարբեր թողտվությամբ կամ թշնամու հետ հանցավոր համաձայնությամբ կատարվում են այսպիսի բաներ, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առաջ:

Բայց մտավախություն ունեմ, որ այդ ժամանակ արդեն ուշ կլինի և Արցախի վրա կծածանվի Ադրբեջանական դրոշը:

Հ.Գ. Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով