Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լակոտը հայտարարել է, թե հայերն ու ֆրանսիացիները բարեկամություն են արել դեռևս Ուրարտական կայսրության ժամանակներից

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լակոտը հայտարարել է, թե հայերն ու ֆրանսիացիները բարեկամություն են արել դեռևս Ուրարտական կայսրության ժամանակներից: Որոշ ժամանակ առաջ նման բնույթի հայտարարություն էր արել նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփը՝ նշելով, թե իտալո-ամերիկյան հարաբերությունները գալիս են դեռևս Հին Հռոմից:

Եթե ընդունենք, որ Սարդուրի երկրորդի ասորեստանյան արշավանքի ժամանակ հյուսիսից Ուրարտու ներխուժած կիմերները ֆրանսիացի են եղել, պետք է ընդունենք, որ Լակոտն իրավացի է…)) Եթե ավելի լուրջ, սա հետևանքն է այն բանի, որ այդ երկներում ակադեմիական մակարդակում իրական պատմություն ուսումնասիրելը դարձել է անկարևոր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանյան ավագ դպրոցներում առարկայացանկից ժամանկին հանեցին համաշխարհային պատմություն առարկան: Կրթության, գիտության և մի շարք այլ հարցերի նախարարը վերջերս ներկայացրել էր օրինագիծ աադեմիական մակարդակում նաև Հայոց պատմության դասավանդումը դարձնել ըստ հայեցողության: Արդյունքն այսօր արդեն կանխատեսելի է. ամենամոտ ապագայում մեզ մոտ էլ կսկսեն թողարկվել լրջախոհ դեմքով լակոտներ, ովքեր կսողոսկեն պետական ապարատ ու կսկսեն հիմար-հիմար խոսել:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով