«Հայաստանում ներդրվում է ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգ».Հայկ Այվազյան

Հայաստանում ներդրվում է ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգ։
Այն արևմտյան երկրներում տարածված կոռուպցիոն բիզնես պրոեկտ է, երբ սոցիալական ծառայությունները (պետական և մասնավոր) օրենքով հնարավորություն են ստանում մուտք գործել ընտանիքներ և ծնողների կողմից երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառաբանությամբ նրան օտարել ընտանիքից և տեղափոխել ապաստարան։

Երեխաներին պահելով ապաստարաններում այդ կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում պետական բյուջեյից և հիմնադրամներից։ Որքան շատ երեխա, այնքան շատ գումար, ինչպես նաև բոնուսներ երեխային ծնողներին չվերադարձնելու և որդեգրման հանձնելու համար (եվրոպական երկրներում, շատ հաճախ, միասեռական զույգերին)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որպեսզի հնարավորինս շատ երեխաներ խլվեն ծնողներից անհրաժեշտ է սահմանել բռնությունների այնպիսի նոր տեսակներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանի կամ սոցիալական աշխատողի կամայական, սուբյեկտիվ ընկալումներով որոշել, որ երեխայի նկատմամբ ընտանիքում բռնություն է կիրառվել։

2017 թվականին ընդունված <<ընտանիքում բռնության կանխարգելման մասին>> օրենքից որոշ վտանգավոր կետեր հաջողվեց հանել։
Սակայն այլասերվածներին և իրենց իրավունքների պաշտպաններին դա դուր չեկավ և այսօր իրենք օրենքում փոփոխությունների նախագիծ են պատրաստել։

Այդ նախագծով հանվել է առանց ծնողներից որևէ մեկի ապաստարանում երեխային պահելու արգելքը։
Օրենքում, բացի արդեն գոյություն ունեցող վիճահարույց տնտեսական և հոգեբանական բռնության տեսակներից ավելացնում են ևս մեկը՝ <<վերահսկող վարքագիծ>> տեսակը։
Այսինքն ծնողներից խլում են սեփական երեխաներին դաստիարակելու իրավունքը։
Իսկ ծնողի կողմից ցանկացած դաստիարակչական գործողություն, որը կարող է պարունակել երեխայի նկատմամբ վերահսկողության տարր, կարող է որակվել որպես բռնություն, ինչի հիման վրա երեխային ծնողներից օտարելու որոշում կարող է կայացվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլասերվածների կողմից առաջակվող նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
https://www.e-draft.am/projects/2008/about

Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով