Ծննդկանի քույրը տեսել է պտղի դին. պարզաբանում է Հանրապետական ծննդատունը

Հանրապետական ծննդատունը  հաղորդագրություն է  տարածել, որում նշվում է.

Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ էր կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մահածին պտղի դեպքին, հարկ ենք  համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:

Ծննդաբեր Հայկուհի Խաչատրյանի պտուղը ծնվել է 24.09.19 թվականին, ժամը 22.20-ին՝ արդեն մահացած: Ծնողներին պտղի մահացած լինելու մասին ծնունդը վարող բժիշկը վերջնական տեղեկացրել է ժամը 18.00-ի սահմաններում՝ սոնոգրաֆիայից հետո:  Բացի այդ, գոյություն ունեն փաստը ապացուցող այլ տվյալներ՝ վարող բժշկի  զննման գրառումը, ինչպես նաև ծննդկանի գրությունը՝ պտղի ներարգանդային մահվան պատճառը ճշտելու վերաբերյալ:  Պնդել, թե իրենց փոքրիկին վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Ավելին՝ ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահացած պտղի հերձումը և հետազոտությունը ՀՀ-ում կարգավորվում  է կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ հիվանդանոցը պարտավոր է մահվան արձանագրումից 12 ժամվա ընթացքում պտղի դին ուղարկել դիահերձման, ինչը և արվել է:

25.09.2019թ.–ից մինչև 27.09.2019թ.–ը հերձված դին պահպանվել է դիահերձարանի սառնարանում, և միայն Ոստիկանության՝ 30.09.2019 թ.-ի պահանջով,  դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, նույն օրը դիահերձարանից իրավապահ մարմնին տրամադրվել են պտղի օրգանները: Մեր կողմից միջնորդություն է արվել նաև կատարել ԴՆԹ հետազոտություն:

Նրա ամուսինը,  տեղեկանալով պտղի ներարգանդային մահվան մասին, հիվանդանոցում  աղմուկ է բարձրացրել՝ կոտրելով ծնարանի դռան ապակիները, խանգարելով մյուս հիվանդների անդորրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ ինստիտուտի  տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, ԲԳԴ-պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանն անձամբ զանգել և հանդիպման է հրավիրել մահացած փոքրիկի ծնողներին, ինչը մերժվել է:

Ցավակցելով երիտասարդ ծնողներին, և իբրև բժիշկներ՝ քաջ գիտակցելով նրանց հոգեվիվիճակը, այնուամենայնիվ անընդունելի ենք համարում այն անհիմն աղմուկն ու վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հատկապես սոցիալական մեդիայի հարթակում: Ըմբռնելով ծնողների խորը վիշտն ու դրանից բխող հուզական պոռթկումները՝ անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և քննչական մարմինների գործողությունների ավարտին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով