Ըստ Փաշինյանի ստացվում է մարդը կարող է ցամաք հաց ուտել աշխատանք չունենալ,երխաներին չկարողանա պահել և արժանի ապագա ստեղծել,բայց արդար երկրում ապրել

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վարչապետը ելույթ ունենալով Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին ասել է «Մարդիկ արտագաղթում են ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան՝ անարդարության մթնոլորտի»

Այսինքն ստացվում է,որ մարդը արտագաղթում է անարդարության համար ու հեչ կապ չունի իրա աշխատավարձը կամ աշխատանքը ու կյանքի վիճակը:

Ըստ Փաշինյանի ստացվում է մարդը կարող է ցամաք հաց ուտել աշխատանք չունենալ,երխաներին չկարողանա պահել և արժանի ապագա ստեղծել,բայց արդար երկրում ապրել:
Բա մեկը չկա հարցնի,եթե մարդը աշխատանք չունի,կամ եթե ունի ու կոպեկներա ստանում դրա արդարը ո՞րն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բա դուք պարոն Փաշինյան դրա համար՞էիք իշխանություն վերցնում:Աղքատությաունը մարդկանց գլուխներից հանեցիք հիմա սոված արդարություն եք քարոզում:էս էլ երևի ձեր պատկերացրած տնտեսական հեղափոխությունն էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով