«Խոսքի ազատությո՞ւն. Չե, չեմ լսել, դա ի՞նչ է».Նատալյա Սաղիյան

Օրերս Ալեն Սիմոնյանը իր էջում գրառում է կատարել, որի մեջ մասնավորապես գրում է՝ ՛«Ես օրինական դաշտ եմ բերելու մարիհուանայի շուկան, մարմնավաճառությունը և պոռնկագրական նյութերը և պայքարելու եմ մարդու հավատքի և խղճի ազատության և բոլոր ազատությունների համար»:

Այս բառերը հատկապես զավեշտալի են, քանի որ մարդու բոլոր ազատությունների համար մարտնչելու պատրաստ Ալեն Սիմոնյանը որևէ կերպ չի արձագանքել խոսքի և մամուլի ազատության գաղափարներին հավատարիմ ՛«Հայելի»՛ մամլո ակումբի վրա իրականացված հարձակմանը: Չեմ զլացել և ուսումնասիրել եմ նաև Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջերը՝ նույնպես քար լռություն այդ հարցի վերաբերյալ: Հստակեցնեմ, որ այս անձինք հանդիսանում են մեր երկրի օրենսդիր մարմնի՝ Ազգային Ժողովի, խոսնակը և փոխխոսնակները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսքի ազատությո՞ւն: Չե, չեմ լսել, դա ի՞նչ է:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով